Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին վերջին ընկերական խաղը կանցկացնի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարից առաջ:
Չեխիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք խաղում մրցակիցը կլինի Եվրո-2016-ին մասնակցած Չեխիայի հավաքականը, որը 34-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 102-րդ տեղում է):
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում չեխերին, որոնց հաղթանակի համար սահմանել է 1.50 գործակից: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 6.50 է, իսկ ոչ ոքին՝ 3.75:
«Մեստսկիստադիոն» ստադիոնում անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: Չեխիայի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականը մեկնելու է Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումը: