Սեպտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանին։
ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ Արցախի և Հայաստանի պետական և հասարակական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել վերապատրաստվել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «Տավիթյան» հիմնադրամի հետագա ծրագրերի մասին։