Դուբայում տրվել է քաղաքի կառավարիչ Մոհամմեդ Բեն Ռաշիդ ալ-Մաքթումի անվան գրադարանի կառուցման նախագծի մեկնարկը:
Դուբայում բացված գրքի տեսքով գրադարան կկառուցեն՝ 272 մլն դոլար արժողությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Այն արաբական աշխարհում մշակույթի ոլորտի խոշորագույն նախագիծը կդառնա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Arabian Business պարբերականը:
272 մլն դոլար արժողության նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թվականի կեսերին:
Գրադարանի մակերեսը 650 հազար ք.մ. կլինի: Այն կկարողանա տարեկան մինչեւ 42 մլն այցելուի ընդունել: Գրադարանի ֆոնդերում ավելի քան 4.5 մլն գիրք կլինի. 1.5 մլն՝ տպագրված, ինչպես նաեւ աուդիոգրքեր եւ թվայնացված գրքեր:
Շենքը բացված գրքի տեսք կունենա: Գրադարանում նաեւ տարեկան շուրջ 100 մշակութային միջոցառում կանցկացվի: Բացի այդ, շենքի ներսում թանգարան եւ այլ հաստատություններ կգործեն: