Թուրքիայում գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողությունների շրջանակում 41 անձանց ունեցվածքն առգրավվել է:
Թուրքիայում գյուլենականներին սատարելու մեղադրանքով առգրավվել է 41 անձանց ունեցվածքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից Akfa Holding-ում ինչպես նաեւ երկրի ներսում գործող այլ 44 ընկերություններում իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում 120 մարդ բերման է ենթարկվել:
Բերման ենթարկվածներից Akfa Holding -ի նախագահ Ֆաթիհ Աքթաշի, İhlas Holding -ի նախկին թոփ-մենեջեր Ջահիթ Պակսոյի, Fi Yapı ընկերության նախագահ Ֆիքրեթ Ինանի եւ այլ անձանց ունեցվածքը գյուլենականներին նյութական օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքով առգրավվել է:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Պաշտոնական Անկարան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: