ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայումը Բալթյան երկրներում եւ Լեհաստանում կապված է ՌԴ ռազմական ձգտումների հետ:
Մենք տեսնում ենք Ռուսաստանի ռազմական ձգտումը, նրա ցանկությունը՝ ուժ կիրառել հարեւանների նկատմամբ. Սթոլթենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Թբիլիսիում ընթացող «Եվրոպական լանդշաֆտի փոփոխությունը Վարշավայի գագաթաժողովից հետո» անվանումով միջազգային համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով, Բալթյան երկրներում եւ Լեհաստանում ՆԱՏՕ-ի 4 գումարտակների տեղակայման պատճառն այն է, որ «մենք տեսնում ենք Ռուսաստանի ռազմական ձգտումը, նրա ցանկությունը՝ ուժ կիրառել հարեւանների նկատմամբ»:
«Հասկանալի է, թե ինչու է Վրաստանը ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Երբ դու փոքր երկիր ես եւ սահմանակցում ես մեծ երկրի, անվտանգության համարա նահրաժեշտ է հարթակ, եւ դու ցանկանում ես հավաքական անվտանգության անդամ դառնալ: Իմ գլխավոր խորհուրդը Վրաստանին՝ շարունակեք բարեփոխումները»,-ասել է Սթոլթենբերգը: