Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլնի, քննարկել են Հալեպի խնդիրը:
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հալեպում հրադադար հաստատելու խնդրի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նրանք համակարծիք են եղել, որ Հալեպի շրջանում վայրկյան առաջ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ հաստատել:
Էրդողանը նշել է, որ իրենք ցանկանում են, որ Հալեպում հրադադարը հաստատվի մինչև հոկտեմբերի 12-ը և որ իրենք արդեն այդ մասին բանակցում են ԱՄՆ-ի հետ:
Պուտինն, իր հերթին, հաղորդել է, որ իրենք կարևոր են համարում թուրք-սիրիական սահմանն «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից մաքրելու խնդիրը, ինչպես նաև իրենց կողմից կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի մինչև պայմանավորված ժամկետը Հալեպում կրակոցները դադարեն: