Գերմանիան ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակել է Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսական ներկայացուցչությունները:
Գերմանիան փակել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը` հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:
Պարբերականի տվյալներով` մինչև սեպտեմբերի 16-ը Թուրքիայում փակ կլինեն ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունները, այլև գերմանական դպրոցները: Այսպիսով, գերմանական կողմը կփորձի պահպանել իր քաղաքացիների անվտանգությունը հնարավոր սպառնալիքի պարագայում:
Բացի այդ, Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունները մինչև սեպտեմբերի 16-ը սահմանափակ ծառայություններ են մատուցելու, իսկ ընդունելություններ առհասարակ չեն լինելու: