Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում այցելել է մարզաառողջարարական նոր համալիր (ՄԱՀ) Ղրղզստանի եւ Հայաստանի ղեկավարներ Ալմազբեկ Աթամբաեւի եւ Սերժ Սարգսյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինը, Սարգսյանը եւ Աթամբաեւը Բիշքեկում մարզաառողջարարական համալիր են այցելել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համալիր է այցելել նաեւ Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը:
Նշվում է, որ ՄԱՀ-ի շինարարությանը մասնակցել է «Գազպրոմը»: Համալիրը կառուցված է քաղաքի կենտրոնական շրջաններից հեռու:
Երկրների առաջնորդներին պատմել են շինարարության ընթացքի մասին եւ ցուցադրել են ունիվերսալ սրահը, որտեղ կարելի է մինի-ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, մեծ թենիսի մարզումներ եւ մրցումներ անցկացնել: