ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող P-8A Poseidon հետախույզ-օդանավը մոտեցել է Սիրիայում «Հմեյմիմ» ռուսական ռազմաբազային եւ Սիրիայի Տարտուս նավահանգստում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական կետին:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախույզ-օդանավը մոտեցել է Սիրիայում ռուսական ռազմաբազային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով արեւմտյան կայքերը, որոնք հետեւում են ռազմական ավիացիայի տեղաշարժին:
Այդ տվյալների համաձայն, 168858 համարով հետախույզ-օդանավը օդ է բարձրացել Սիցիլիայի Սիգոնելլա ավիաբազայից: Նշվում է, որ այն շուրջ մեկ ժամ էլիպսաձեւ թռիչք է իրականացրել 9,2 կմ բարձրության վրա,, «Հմեյմիմ» ավիաբազայի եւ Տարտուսի նավահանգստի մոտակայքում: