Դանիան հայտարարել է Դեր Զորի շրջանում սիրիական զորքերին հասցված ավիահարվածին մասնակցություն ունենալու մասին։
Դանիան մասնակից է եղել Դեր Զորում սիրիական ուժերին հասցված ավիահարվածին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասվում է Թագավորության զինված ուժերի կայքում։
«Երկու F-16 կործանիչներ մասնակցել են այդ հարձակումներին՝ այլ երկրների ռազմաօդային ուժերի հետ փոխգործակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Հայտարարության մեջ նշվում է, որ եթե հաստատվի հարվածի սխալ լինելը, Դանիան ներողություն կխնդրի։
Սեպտեմբերի 17-ին հասցված ավիահարվածը խլել էր 62 սիրիացի զինծառայողի կյանք, մոտ 100 մարդ վնասվածքներ էր ստացել։