Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Անկախության օրվա առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձում ասված է.
<<Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություննե
Անկախ պետականության կերտման ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի՝ ցուցաբերելով իսկական տոկունության եւ հերոսության օրինակ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` մեծարգո Լեոնիդ Խարիտոնի, եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում, հետագա հաջողություններ` եղբայրական Հարավային Օսիային>>: