ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ըստ նրա՝ երեկ զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան արդյոք փարատե՞ց այն մտահոգությունը, որը ձևավորվել էր ապրիլյան պատերազմից հետո, թե Հայաստանը զենքի խնդիր ունի:
Ռազմական հավասարակշռություն չկա, մենք առավել ենք և ավելին կարող ենք. ՊՆ փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ո՛չ, չփարատեց, մենք ավելին կարող ենք, բայց մենք չունենք զենքի խնդիր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության հարցին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Հավասարակշռություն չպետք է լինի, մենք պետք է առավել լինենք»:
Հարցին, թե հիմա առավե՞լ ենք, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այս պահին՝ այո:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, ՊՆ փոխնախարարն ասաց, որ աշխատանքներ են տարվում այնպիսի կարողությունների ձեռք բերման ուղղությամբ, որոնք կարող են զսպել հակառակորդին՝ որևիցե միջոց ձեռնարկել այս պահին ստեղծված հավասարակշռությունը խախտելու համար:
Փոխնախարարը նշեց, որ խոսքը, թե զինատեսակների մասին չէ, այլ մեր պատրաստության:
«Մենք պետք է ավելի շատ մարտունակ, պատրաստված հատուկ նշանակության ավելի ճշգրիտ գործողություններ իրականացնենք, ստորաբաժանումներ ստեղծենք»,-հավելեց նա: