Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա։
ԱԳՆ ղեկավարը կարևորում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի կողմից Արցախի շահերի պաշտպանությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 26-ին Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և կառույցի անդամների հետ։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել հայկական կազմակերպության հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրա գործունեությունը՝ ուղղված Եվրոպայում Արցախի շահերի պաշտպանությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մանրամասն քննարկել հետագա ծրագրերը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամներ Դավիթ Մելքումյանը և Հայկ Խանումյանը։