ԱՄՆ-ում ամեն բան պատրաստ է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի եւ նրա դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի միջեւ նախընտրական բանավեճերի համար:
ԱՄՆ-ում կկայանան նախագահի թեկնածուների միջեւ առաջին բանավեճերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ երկու թեկնածուների միջեւ կատաղի պայքար է ընթանում: Վերջին հարցումների համաձայն՝ Քլինթոնը մի փոքր առավելություն ունի Թրամփի նկատմամբ: Միլիոնավոր հեռուստադիտողներ հնարավորություն կունենան պատկերացում կազմել առանցքային հարցերի շուրջ թեկնածուների դիրքորոշման մասին եւ գնահատել նրանց ելույթների սրությունը:
Հոկտեմբերին կկայանա եւս 2 բանավեճ, սակայն որպես կանոն՝ հենց առաջին բանավեճերն են ամենից մեծ լսարան ապահովում:
Կանխատեսումների համաձայն՝ Թրամփի եւ Քլինթոնի բանավեճերին հեռուստատեսությամբ կհետեւի ռեկորդային 100 մլն մարդ: