Artsakhpress

Քաղաքական

Կներվի՞ Ալիևին իր Սահմանադրության անցկացումը՝ բարդ է ասել, Ադրբեջանը վերին աստիճանի կարևոր ռուբիկոն է անցնում. քաղաքագետ

Այսօր Ադրբեջանում անցկացվող սահմանադրական հանրաքվեի ընթացքն իսկ վկայում է Ադրբեջանում ժողովրդավարության ավարտի մասին։

Կներվի՞ Ալիևին իր Սահմանադրության անցկացումը՝ բարդ է ասել, Ադրբեջանը վերին աստիճանի կարևոր ռուբիկոն է անցնում. քաղաքագետ

Կներվի՞ Ալիևին իր Սահմանադրության անցկացումը՝ բարդ է ասել, Ադրբեջանը վերին աստիճանի կարևոր ռուբիկոն է անցնում. քաղաքագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` սա նաև այն պատճառով, որ ալիևյան նոր Սահմանադրությունը բացարձակ հետադիմական է և Ադրբեջանին ուղղակի տանում–մտցնում է Կենտրոնասիական պետության զարգացման այնպիսի մոդելի մեջ, որի պատճառով անգամ հետագայում Ադրբեջանից ժողովրդավարություն ակնկալելը դառնում է անիմաստ:

Այս մասին Tert.am –ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` նկատելով,, որ  այս իմաստով պատահական չէ ինչպես Վենետիկի հանձնաժողովի չափազանց կոշտ  հայտարարությունը, այնպես էլ դրան Ադրբեջանի նախագահականի «հիստերիկ արձագանքը»:

Հիշեցնենք, որ  Ադրբեջանում նախատեսված 29 փոփոխվող դրույթներից մեկն էլ  նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարի դարձնելն է: Ադրբեջանական ընդդիմության գնահատմամբ`  սա բացառապես հետապնդում է նախագահ Իլհամ Ալիևին հավերժ միապետ դարձնելու ու հետագայում` իշխանությունը հորից որդուն փոխանցելու ալիևյան գերդաստանի ավանդույթը շարունակելու նպատակ: Հիշեցնենք նաև, որ  ԵԽ Վենետիկի հանձնաժողովը և միջազգային  հեղինակավոր մի շարք այլ կառույցներ դատապարտել են ալիևյան հանրաքվեի անցկացումը:

Ստյոպա Սաֆարյանը, նախ, առաջարկեց հասկանալ, որ Ադրբեջանի գործող նախագահը այդ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր իշխանությունն իր ժառանգին փոխանցելու համար, ինչը չի կարող վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից։ Իսկ  Եվրոպայի խորհրդի ու ԵԱՀԿ անդամ պետությունում չի կարող ողջունվել նման կարգի սահմանադրական  փոփոխությունը:

Այնպես որ, քաղաքագետը, պատասխանելով հարցին, թե կներվի՞ այս Սահմանադրության անցկացումն Իլհամ Ալիևին, առաջարկեց  սպասել ու տեսնել` ինչ սցենարներ կլինեն:

«Այս պահին շատ բարդ է պատասխանել այդ հարցին, որովհետև Ադրբեջանն իսկապես վերին աստիճանի կարևոր ռուբիկոն է անցնում, և Արևմուտքի համար իսկապես կարևոր է լինելու ի նկատի ունենալ այն, որ անդառնալի զարգացումներ են ընթանում Ադրբեջանում: Հետևաբար, կա՛մ այժմ հարցը կտրուկ կդրվի, և Ադրբեջանի նկատմամբ կկիրառվեն կտրուկ պատժամիջոցներ, որովհետև հետո արդեն ուշ կլինի, կա՛մ նավթային և այլ շահերը կարևոր կլինեն և, հետևաբար, ժողովրդավարությունը կզոհաբերվի»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ  նրա՝ այստեղ խնդիրը միայն նավթային շահերը չեն, այլև այն, որ պատժամիջոցների տակ դրվելիք Ադրբեջանը կարող է  ավելի արագ հայտնվել Ռուսաստանի հովանու ներքո:

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին չպատժելու հարցում որոշակի դեր կարող է ունենալ  Ղարաբաղյան հակամարտությունը:

«Ոչ թե այն, որ բանակցային պրոցեսը պետք է սկսել զրոյից, ինչի մասին հարցրեցիք, այլ այն, որ  նման սցենարների դեպքում Ադրբեջանն իսպառ կարող է տապալել բանակցային գործընթացը, հրաժարվել Մինսկի խմբից, ԵԱՀԿ-ից, ինչն Արևմուտքի համար ոչ պակաս վտանգավոր է, քան Ռուսաստանի գիրկն ընկնելը»,- ավելացրեց քաղաքագետը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search