Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հերթական զգուշացումն է հղել Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, հայտնելով, որ Ադանա քաղաքում ահաբեկչական նոր ակտ է նախապատրաստվում:
ԱՄՆ-ն ևս մի զգուշացում է հղել Թուրքիայում սպասվող նոր ահաբեկչությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանատունը հայտարարությունն արել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ահաբեկիչների թիրախ կարող են դառնալ սրճարանները, ռեստորանները և հյուրանոցները, ուր հաճախ են այցելում զբոսաշրջիկները:
Ավելի վաղ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել էր Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում սպասվող ահաբեկչության մասին: ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ իրենց ունեցած տվյալների համաձայն՝ ահաբեկիչները կարող են թիրախավորել խոշոր առևտրի կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները, որտեղ հաճախ են լինում զբոսաշրջիկներ։