Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարություններին:
Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ բանաձև է ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ այս առիթով քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել:
Բանաձևի նախագիծն առաջարկել է Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի անդամ Գուստավո Վերան, ով այս տարվա հունիսին արգենտինյան պատվիրակության կազմում այցելել է Հայաստան` մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի այցի շրջանակներում մի շարք միջոցառումների: