ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանները դեռ չեն ստեղծվել. Ջոն Քերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Ջոն Քերին ասել է Washington Ideas համաժողովի ընթացքում, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:
Նրա խոսքով՝ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»:
Մինչդեռ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն այդ տեսակին չի վերաբերում, կարծում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ նման հակամարտությունները «բարդ են, բայց կարելի է տեսնել» դրանք անցյալում թողնելու միջոցներ, «եթե մարդիկ ընդունեին որոշակի համալիր լուծումներ»:
«Ես կարծում եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է այդ կատեգորիայի մեջ»,- ընդգծել է Քերին: