Հերթական Նոբելյան շաբաթը հոկտեմբերի 3-ին Ստոկհոլմում կսկսվի ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում մրցանակաբաշխության հաղթողի անվան հրապարակումից։
Նոբելյան շաբաթը սկսվում է բժշկության ոլորտում մրցանակաբաշխությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իր կտակում Ալֆրեդ Նոբելը ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում դափնեկրի ընտրությունը վստահել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին, որը ստեղծվել է 1810 թ․ ու հիմա աշխարհի առաջատար կրթական ու գիտական բուժկենտրոններից մեկն է։
Ամեն տարի Thomson Reuters գործակալությունը փորձում է կանխատեսել, թե ով կստանա մրցանակը, հիմք ընդունելով հետազոտությունների հղումների քանակը։ Այս սեզոնին «բժշկություն» անվանակարգի ցուցակում երեք հայտնագործություն է ընդգրկվել։ Դրանք են գիտնականների երկու խմբերի աշխատությունները, որոնց շնորհիվ ապագայում հնարավոր է հաջողվի քիմիաթերապիան փոխարինել իմունաթերապիայով, հայտնում է ՏԱՍՍ—ը։
Առաջին թիմը, որի կազմում ամերիկացիներ Ջեյմս Էլլիսոնն է,Ջեֆրի Բլյուսթոունը ու Քրեյգ Թոմփսոնը, կարողացել է բացատրել, թե լիմֆոցիտների ձեռքբերովի իմունիտետի համար պատասխանատու Т- բջիջների արտադրման խթանման համար անհրաժեշտ CD28 եւ CTLA-4 սպիտակուցները ինչպես են ձեւավորում իմունային պատասխանը։ Երկրորդ խումբը, որի կազմում են Գորդոն Ֆրիմենը, Առլին Շարփը՝ ԱՄն-ից ու Տասուկու Խոնձյոն՝Ճապոնիայից, բացահայտել է PD1 սպիտակուց իմունոգլոբուլինի աշխատանքային մեխանիզմը, որը ծրագրավորում է բջջի մահը։
mTOR ներբջջային պրոտեինի հետազոտությունը, որը կարգավորում է մյուս սպիտակուցների սինթեզը, այդ թվում՝ կապված բջիջների աճի ու բազմացման հետ, կարող են մրցանակ ապահովել ամերիկացիներ Մայքլ Հոլլին, Դեւիդ Սաբատինիին ու Ստյուարտ Շրայբերուին, կարծում է գործակալությունը։
Շվեդ փորձագետները կարծում են, որ այս տարի դափնեկիր դառնալու շանսեր ունեն նաեւ օպտոգենետիկայի պիոներներից մեկը՝ Կառլ Դայսերոտան (ԱՄՆ), հեպատիտ С-ի հետազոտողներ Չառլզ Ռայսը, Հարվի Օլթերը (ԱՄՆ), Մայքլ Հոտոնը (Մեծ Բրիտանիա) ու քաղցկեղի իմունաթերապիայի ոլորտի մասնագետ Մայքլ Սադելեյնը (ԱՄՆ)։
Նոբելյան մրցանակաբաշխության ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտի 2015 թ դափնեկիրներն էին ԱՄՆ-ում աշխատող իռլանդացի Ուիլյամ Քեմփբելը, ճապոնացի պրոֆեսոր Սատոսի Օմուրան ու չին հետազոտող Տու Յույուն՝ պարազիտների ու մալյարիայի դեմ պայքարի մեթոդների հայտնագործության համար։
Առաջիկա օրերին հայտնի կդառնան նաեւ այլ անվանակարգերում հաղթողների անունները՝ հոկտեմբերի 4-ին կհայտարարվի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան հանձնաժողովի որոշման մասին, իսկ հոկտեմբերի 5-ին՝ քիմիայի։ Հոկտեմբերի 7-ին Օսլոյում կհրապարակվի խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։
Տնտեսության ոլորտում Նոբելի հիշատակին 1968-ին Շվեդիայի Պետական բանկի կողմից ստեղծված մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին։ Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում դափնեկրի անունը կհայտնի հոկտեմբերի 13-ին։
Մրցանակների հանձնումը կանցնի Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան օրը։