«Միացյալ Հայաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ` տարբեր կազմակերպությունների անդամներ ու երիտասարդության ներկայացուցիչներ երեկ ուխտագնացություն են կատարել դեպի Դիզափայտի լեռնագագաթին գտնվող Կատարո վանք:
Հայրենաճանաչողական արշավներն ու ուխտագնացությունները մեր առանցքային ծրագրերից են. «Միացյալ Հայաստան» ՀԿ-ի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Միացյալ Հայաստան» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանն ասել է, որ այն կազմակերպության կազմակերպած երրորդ ուխտագնացությունն է դեպի Դիզափայտ:
«Հայրենաճանաչողական արշավներն ու ուխտագնացությունները մեր առանցքային ծրագրերից են: Դիզափայտի լեռնագագաթի Կատարո վանքը փլուզման վտանգի առաջ էր կանգնած: Անցյալ տարի խանձաձորցի Առաքելյան եղբայրները ստանձնել էին սրբավայրի վերանորոգման գործը: Ընթացիկ տարվա օգոստոսին ավարտվել է վանքի վերանորոգումը: Վերաօծված վանքում արդեն սուրբ պատարագ է մատուցվել, որին բազմաթիվ ուխտավորներ են մասնակցել: Այսուհետ բնականաբար առավել շատ ուխտավորներ ուխտի կգան Կատարո վանք»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը:
Նշենք, որ Կատարո վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, ծովի մակերևույթից ավելի քան 2400 մետր բարձրության վրա` Դիզափայտ լեռան (2478 մետր) գագաթին: