Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 23-րդ անգամ առաջին տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Forbes-ը կազմել Է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել Է Forbes հանդեսը:
Microsoft-ի 60-ամյա հիմնադիրի կարողությունը հասնում Է 81 մլրդ դոլարի: Երկրորդ տեղում Amazon.com-ի ղեկավար 52-ամյա Ջեֆ Բեզոսն Է: Մեկ տարվա ընթացքում նրա դրամագլուխն ավելացել Է 20 միլիարդով՝ մինչեւ 67 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում Է Berkshire Hathaway-ի 86-ամյա գլխավոր տնօրեն ՈՒորեն Բաֆեթը: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել Է 65,5 մլրդ դոլար:
Վարկանիշի թոփ-5-ում տեղ են գտել Facebook-ի հիմնադիր 32-ամյա Մարկ Ցուկերբերգը (55,5 մլրդ դոլար) եւ Oracle-ի հիմնադիր 72-ամյա Լարի Էլիսոնը (49,3 մլրդ դոլար):
Ինչպես նշում Է Forbes-ը, 400 ամենահարուստ ամերիկացիները հասել են ռեկորդային ցուցանիշների, նրանք ավելի հարուստ են դարձել, քան երբեւԷ: Նրանց միագումար կարողությունը հասել Է 2,4 տրլն ոլարի, իսկ ցուցակի մասնակիցների միջին կարողությունը կազմել Է 6 մլրդ դոլար: