Աշխարհի կաթոլիկ քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վրաստան և Ադրբեջան կատարած այցերից հետո լրագրողների հետ խոսել է տպավորությունների և արդյունքների մասին:
Հռոմի պապը Կովկասում խաղաղության հաստատման հույս է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է Catholic News Agnecy-ը, Պապը խոսել է Կովկասում հակամարտությունների առկայության և դրանք կարգավորելու անհրաժեշտության մասին:
«Դիմելով Ադրբեջանի իշխանություններին` ես հույս ունեմ, որ բաց հարցերը կարող են ստանալ ճիշտ լուծումներ և բոլոր կովկասյան ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և փոխադարձ հարգանքի մեջ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Նա իր այցը որակել է որպես լրացում հունիսին Հայաստան կատարած այցին` ընդգծելով, որ Կովկասի երեք ժողովուրդներին այցելելով` նրանց խաղաղության և եղբայրության կոչ է արել:
Հռոմի պապը Հայաստան էր այցելել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: