ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ողբերգություն Է համարել միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցումը;
Պետդեպը ողբերգություն Է համարել միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Դա իսկական ողբերգություն Է, քանի որ մենք հաջող համագործակցություն ունեինք այդ ոլորտում, ինչը համապատասշխանում Էր երկու երկրների շահերին»,-ասել Է նա Պետդեպարտամենտում կայացած բրիֆինգի ժամանակ: Թոների խոսքով՝ ԱՄՆ-ը ափսոսում Է Մոսկվայի որոշման համար, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմը հույս ունի Ռուսաստանի հետ շարունակել համագործակցությունը միջուկային անվտանգության ապահովման ոլորտում, չնայած երկկողմ հարաբերությունների բարդություններին:
Ռուսաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ին կարգադրել Է կասեցնել ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը: Այն ստորագրվել Է 2013 թվականին Վիեննայում, դրա շրջանակներում ամերիկացի մասնագետների հետ հիմնարար եւ կիրառական համատեղ հետազոտություններ են պլանավորված ատոմային Էներգետիկայի բնագավառում: