ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ձգտում է օգտագործել իր բոլոր ուժերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար:
ԱՄՆ-ն և անձամբ Ջոն Քերին ձգտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. Մեթյու Բրայզա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին «Вестник Кавказа»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Բրայզան նշել է, որ ԱՄՆ-ն չի կորցրել հետաքրքրությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդության հանդեպ:
«ԱՄՆ պետքարտուղարի պատասխանատվության տակ է՝ անել հնարավորը որոշումներ կայացնելու համար, որոնք քաղաքականապես կարող են բարդ լինել, բայց չափազանց կարևոր՝ քաղաքական կարգավորման ձեռքբերման համար»,-նշել է Մեթյու Բրայզան:
Ընդ որում՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ջոն Քերին անձամբ ձգտում են անել ամեն բան հակամարտության կողմերին այն քաղաքական ճանապարհով լուծելու հարցում օգնելու համար:
«Պետքարտուղարությունում իմ նախկին գործընկերները հաճախ ինձ ասում են, որ Քերին ձգտում է օգտագործել իր բոլոր ուժերը ԼՂ հարցում կարգավորման համար: Այդ պատճառով ավելի ողջամիտ կլիներ, որ նա այդ հարցում ավելի շատ խոսեր հաջողության հասնելու համար իր առաջարկների մասին, քան հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական դժվարությունների մասին, որոնք նրանք ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շրջանակում»,- ասել է դիվանագետը։
Սեպտեմբերի 29-ին կայացած Washington Ideas համաժողովի ընթացքում Ջոն Քերին կարծիք էր հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Նա իր ելույթում նշել էր, որ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»: