Հայաստանում հաստատել են ռազմարդյունաբերական ոլորտի ընկերություններին աջակցելու կարգը։
Հայաստանում հաստատել են ռազմարդյունաբերական ընկերություններին աջակցելու կարգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հոկտեմբերի 6-ին Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասել է, որ աջակցության ձեւերը ներառելու են ֆինանսական օգնություն (այդ թվում վարկային երաշխիքներ ու կապիտալի համալրման միջոցներ), լիզինգային տոկոսների սուբսիդավորում (ամբողջական կամ մասնակի), մրցույթով դրամաշնորհների տրամադրում, պետունեցվածքի տրամադրում օգտագործման համար՝ անվճար կամ շուկայականից զգալիորեն ցածր գներով։
Պետությունը ծրագրում է օգնել պաշտպանական ձեռնարկություններին նաեւ լաբորատորիաների ու հետազոտական հզորությունների հարցով։