Boeing ընկերությունը ծրագրում է առաջ անցնել SpaceX-ից դեպի Մարս մարդու առաջին թռիչքն իրականացնելու հարցում:
Boeing-ը ծրագրում է մարդկանց Մարս ուղարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Telegraf-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնցեռնի գործադիր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը:
«Վստահ եմ, որ առաջին մարդը, որը ոտք կդնի Մարսի վրա, այնտեղ կհասնի Boeing-ի հրթիռով»,- հայտարարել է նա:
Բացի այդ, Մյուլենբուրգի կարծիքով, «առաջիկա մի քանի տասնամյակում տիեզերական տուրիզմը ծաղկում է ապրելու կենսունակ առեւտրային շուկայում», իսկ Միջազգային տիեզերակայանը կարող է տասնյակ տիեզերական հյուրանոցներ ունենալ զբոսաշրջիկների համար:
Ներկայում Boeing-ը NASA-ի հետ համատեղ Space Launch System համակարգ է մշակում, որը նախատեսված է տիեզերքի խորը հետազոտության համար:
Ավելի վաղ Իլոն Մասկը ներկայացրել էր Մարսի գաղութացման իր ծրագիրը: Գործարարի խոսքով՝ դրա համար 40-100 տարի կպահանջվի, ինչպես նաեւ անհրաժեշտ կլինի 10 հազար թռիչք իրականացնել: Սակայն մեկ խնդիր կա. ավանդական մեթոդների օգտագործման դեպքում դեպի Մարս թռիչքի արժեքը մեկ մարդու համար 10 մլրդ դոլար կկազմի, այդ պատճառով Մասկը տոմսի արժեքը նվազեցնելու միջոցներ է փնտրում: