Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքում Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառ:
Նախագահը մասնակցել է Բերքի տոնին
ՍԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերքի տոնը հանրապետությունում արդեն իսկ դարձել է ավանդական՝ ընդգծելով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: