Սիրիացի փախստականը, որը կասկածվում էր Բեռլինի օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու համար, ինքնասպան է եղել Լայպցիգի իր բանտախցում:
Ահաբեկչության համար կասկածվող սիրիացուն մահացած են գտել Գերմանիայի բանտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Spiegel-ը, 22-ամյա Ջաբեր ալ-Բաքրը մահից առաջ հացադուլ էր հայտարարել: Դեռ պարզ չէ, թե ինչպես է նա կարողացել ինքնասպանություն գործել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ալ-Բաքրը ձերբակալվել էր Լայպցիգում երկուշաբթի: Դրանից երկու օր առաջ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Սաքսոնիայում գտնվող նրա բնակարանում՝ հայտնաբերելով ամբողջությամբ պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ալ-Բաքրին այդ ժամանակ հաջողվել էր փախչել ոստիկաններից: Սիրիացին փախուստի էր դիմել Քեմնից քաղաքի արևելյան հատվածում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ:
Ալ-Բաքրը Գերմանիա էր ժամանել 2015 թվականին: