Կառավարության որոշմամբ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրում ոչ սակագնային սահմանափակող միջոցները կձեռնարկվեն ԵԱՏՄ նորմերով։
Հայաստանը երրորդ երկրների հետ ոչ սակագնային միջոցները կձեռնարկի ԵԱՏՄ նորմերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի խոսքով՝ ապրանքները, որոնց վրա արգելքներ և սահմանափակումներ կմտցվեն, կհամաձայնեցվեն ԵԱՏՄ կանոնակարգերի հետ։
Իր հերթին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ ժամանակ դրանք պետք կլինի հրապարակել նախարարության կայքում, որպեսզի գործարարները Եվրասիական կոլեգիայի փաստաթղթերում չփնտրեն իրենց անհրաժեշտ կանոնակարգերը: