Հանոյում hոկտեմբերի 12-ին համերգով հանդես է եկել տեսողության խնդիրներ ունեցող երեխաների` «Հույս» ուսանողական երգչախումբը, որը կատարել է վիետնամական, ռուսական և հայկական երգեր:
Վիետնամական երգչախումբը հայկական երգեր է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երգչախմբի տնօրեն, պրոֆեսոր Տոն Թհատ Չիմը համերգից հետո նշել է, որ հայկական երաժշտությունը շատ մեծ հետաքրքրությամբ է ընկալվում ինչպես ուսանողների, այնպես էլ հանդիսատեսի կողմից:
Երգչախմբի ղեկավարն առաջիկայում նախատեսում է վիետնամցի հանդիսատեսին ներկայացնել Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: