Չինաստանի իշխանություններն իրականացրել են «Շենչժոու-11» տիեզերանավի արձակման բարեհաջող փորձը:
Չինաստանն արձակել է 2 հոգանոց անձնակազմով «Շենչժոու-11» տիեզերանավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ տիեզերանավի վրա է գտնվում 2 հոգանոց անձնակազմը
«Չանչժեն 2F» հրթիռակրի միջոցով իրականացված արձակումը հեռարձակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ:
Հայտնի է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում տիեզերանավը պետք է 393 կմ բարձրության վրա միանա իրենից տիեզերական լաբորատորիա ներկայացնող «Տյանգուն-2» արբանյակի հետ, որտեղ անձնակազմն իրականացնելու է բժշկական, գիտական ու այլ բնույթի փորձարկումներ:
Ընդհանուր առմամբ, տիեզերագնացներն այնտեղ կանցկացնեն 33 օր, իսկ առաքելության ավարտից հետո կվերադառնան Երկիր: