Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները աճել են:
Նավթի համաշխարհային գներն աճել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Այսպիսով, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,58%-ով՝ հասնելով 50,23 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,52%-ով՝ հասնելով բարելի համար 51,79 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: