ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ հոկտեմբերի 18-ին փորձագիտական հադիպում են անցկացրել Ժնեւում՝ համակարգելու Սիրիայում հրադադարի նոր ռեժիմի ձեռքբերմանն ուղղված ջանքերը:
ԱՄՆ-ը եւ մի շարք երկրներ Սիրիայի շուրջ փորձագիտական հանդիպում են անցկացրել Ժնեւում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով անունները չնշված ամերիկացի պաշտոնյաների:
Ինչպես նշում Է գործակալությունը, հանդիպմանը մասնակցել են փորձագետներ ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Քատարից, Ֆրանսիայից, Թուրքիայից եւ Հորդանանից: Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Ռուսաստանը բանակցություններին կմիանա հոկտեմբերի 19-ին:
Արեւմտյան երկրներից մեկի դիվանագետը նշել Է, որ «համախոհ երկրները» պայմանավորվել են ստեղծել «աշխատանքային խումբ, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարելի Է «Ջեբհաթ ան Նուսրային» զատել չափավոր ընդդիմությունից», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: