Բեռլինում «նորմանդական ձեւաչափով» բանակցություններից հետո Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախագահները կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը:
Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո Պուտինը, Մերկելն ու Օլանդը կքննարկեն Սիրիայի իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դաշնային կանցլերի նստավայրում «նորմանդական ձեւաչափով» հանդիպում կկայանա, որին կմասնակցեն Պուտինը, Օլանդը, Մերկելն ու Պորոշենկոն: Դրանից հետո հանդիպումը կշարունակվի աշխատանքային ճաշի ձեւաչափով: Քննարկումը կվերաբերի Ուկրաինային»,- ասել է Պեսկովը:
Ուկրաինական թեմայից հետո, «ամենայն հավանականությամբ՝ դա կլինի ուշ երեկոյան», ըստ Պեսկովի, Պուտինը, Մերկելն ու Օլանդը կքննարկեն Սիրիայում տիրող իրադրությունը: