Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների:
Բակո Սահակյանը ընդունել է ԵՊՀ մի խումբ դասախոսների և ուսանողների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ դրանք որակելով հետաքրքիր ու պահանջված: