Հոկտեմբերի 14-ին՝ Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի ենթարկված ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի երեք ուղևոր շարունակում է բուժում ստանալ Բեսլանի հիվանդանոցում:
Վլադիկավկազում տեղի ունեցած վթարից տուժածներից 3-ը շարունակում է բուժումը Բեսլանի հիվանդանոցում. Վարդան Վարդազարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը:
«Մենք ունեինք թվով 4 հիվանդ Վլադիկավկազում, որոնցից մեկին տեղափոխել ենք Հայաստան, երեքը տեղափոխվել է Բեսլանի հիվանդանոց։ Նրանք Հիմա շարունակում են բուժում ստանալ Բեսլանի բազմաֆունկցիոնալ հիվանդանոցում»,-ասաց Վարդազարյանը:
Հարցին, թե վթարի հետևանքով քանի քաղաքացի է Հայաստանում բուժում ստանում, Վարդազարյանը պատասխանեց. «Մեկ քաղաքացի հետազոտվել է Մալայանի անվան բժշկական կենտրոնում, նշանակվել են մի շարք հետազոտություններ, որոնք ընթացքի մեջ են»:
Վարդան Վարդազարյանը նաև տեղեկացրեց, որ տուժածների բուժօգնության գումարը վճարվում է ՀՀ պետական բյուջեից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի էր ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի հետևանքով մահացել էր հինգ մարդ: