Ռուսաստանը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պատրաստ Է վերսկսել հումանիտար դադարները Հալեպում, եթե միջազգային կազմակերպությունները խաղաղ բնակիչների դուրսբերմանը պատրաստ լինելու երաշխիքներ տրամադրեն:
Մոսկվան նշել է Հալեպում հումանիտար դադարների վերսկսման պայմանները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս հայտարարությունը հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հոկտեմբերի 26-ին արել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պատրաստ Է վերսկսել հումանիտար դադարները Հալեպում, եթե միջազգային կազմակերպություններից երաշխիքներ ստանա, որ նրանք պատրաստ են զինյալների կողմից վերահսկվող շրջաններից դուրս բերել հիվանդներին, վիրավորներին ու խաղաղ բնակիչներին»,- ասել է գեներալը: