Իտալիայում ստորգետնյա ուժեղ ցնցումների պատճառով գրանցվել է մեկ զոհ. Տոլենտինոյի 63-ամյա բնակիչը մահացել է երկրաշարժի ժամանակ ունեցած սրտի նոպայից:
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ. կան փլուզումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, բնական աղետի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել մի երեխա, որի առողջական վիճակի ու տարիքի մասին տեղեկություններ չկան:
Աղբյուրը մանրամասնում է, որ երեկ երեկոյան Իտալիայի կենտրոնական հատվածում 2 ժամ տարբերությամբ տեղի է ունեցել 2 ուժեղ ստորգետնյա ցնցում՝ 5,4 և 5,9 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց հաջորդել են ավելի թույլ ցնցումները: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև երրորդ երկրաշարժի մասին։ Նշվում է, որ դրանք զգացվել են նաև մայրաքաղաք Հռոմում:
Հայտնի է, որ Իտալիայի կենտրոնական հատվածի մի շարք բնակավայրերում վնասվել են շինություններ, խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին կրկին կենտրոնական հատվածում տեղի էր ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ դառնալով 279 մարդու մահվան պատճառ: Բացի այդ, հազարավոր մարդիկ մնացել էին անօթևան: