Ադրբեջանում իրավամբ «տոլերանտության հրաշքներ» են ցուցադրում:
«Տոլերանտության հրաշքներ». Ադրբեջանում առաջարկում են հայերին թույլ տալ երկիր մուտք գործել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Trend-ը հայտնում է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի լիագումար նիստում այսպիսի առաջարկով է հանդես եկել պատգամավոր Զահիդ Օրուջը: Իհարկե, խոսքը բացառապես այն հայերի մասին է, որոնք «Ադրբեջանի հանդեպ չեզոք վերաբերմունք ունեն»: Որպես օրինակ նա բերել է վաղուց Հայաստանը լքած փախստական եւ սադրիչ Վահե Ավետյանի Բաքու այցելելու փորձը: Ի դեպ, Ավետյանին այդպես էլ թույլ չէին տվել օդանավակայանի տարածքը լքել:
Ահա այսպես, եվրոպական արժեքների հավակնող երկրում միանգամայն լրջորեն քննարկում են որոշակի ազգության քաղաքացիների այցելությունների արգելքի չեղարկման հարցը: Ադրբեջանը «հաջողությամբ» առաջ է ընթանում ազգայնականության ճանապարհով: