Մոլդովայում նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, առաջատար դիրք է զբաղեցնում Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը, սակայն նա դեռ չի կարողացել հավաքել առաջին փուլում հաղթանակի համար ձայների անհրաժեշտ քանակը:
Մոլդովայի նախագահական ընտրություններում առաջատար է ռուսամետ թեկնածուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ երևույթին՝ երկրում նոյեմբերի 13-ին կկայանա քվեարկության երկրորդ փուլը, հայտնում է «Sputnik Մոլդովան»-ն:
Մոլդովայի ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել: Ընտրողների 33,3 տոկոսի մասնակցության անհրաժեշտ շեմը հաղթահարվել է դեռ տեղի ժամանակով 14:14-ին:
Քվեաթերթիկների 99,3 տոկոսի հաշվարկից հետո Դոդոնը հավաքել է 48,26 տոկոս ձայն, իսկ նրա ամենամոտ հակառակորդը՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության նախագահ Մայա Սանդուն՝ 38,42 տոկոս:
Սոցիալիստների առաջնորդը հայտարարել էր Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության վերականգնման, ինչպես նաև մոլդովական ապրանքը ռուսական շուկա վերադարձնելու և Էներգետիկ ոլորտում համագործակցությունը բարելավելու մտադրության մասին։