Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական 7-րդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի նամակում հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները:
Պուտին. Ռուսաստանին եւ Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Համաժողովի շրջանակում քննարկվելու են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային եւ միջտարածաշրջանային համագործակցության հարցեր, հեռանկարային ենթակառուցվածքային նախագծեր, միջտարածաշրջանային ոլորտում տնտեսական համագործակցության հարցեր եւ այլն:
«Ռուսաստանին եւ Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ այս հանդիպումը կանցնի կառուցողական երկխոսության մթնորտում, օրակարգում տեղ կգտնեն տնտեսական եւ ֆինանսական փոխգործակցությունն ընդլայնելու հարցեր»,- ասված է նամակում, որն ընթերցել է ՌԴ նախագահի միջտարածաշրջանային եւ օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովը: