Սիրիական Հալեպում գրոհայինները թռուցիկներ են տարածում, որոնցում խաղաղ բնակիչներից 300-ական դոլար են պահանջում իրենց վերահսկողության տակ գտնվող մարդասիրական միջանցքներով քաղաքը լքելու հնարավորության համար:
Մարդասիրական միջանցքներով դուրս թողնելու համար՝ Հալեպում գրոհայինները բնակիչներից 300-ական դոլար են պահանջում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, թռուցիկները տարածվել են «Ջեյշ ալ Ֆաթհ-ի գերագույն ռազմական խորհրդի կողմից»:
«Մեր ղեկավարությունը գիտակցում է կառավարական բանակի կողմից Հալեպի թաղամասերի շրջափակման ու ռմբակոծությունների պատճառով քաղաքի խաղաղ բնակչության կրած տառապանքների չափը: Մեր եղբայրների հետ խորհրդակցությունից հետո, մենք թույլ կտանք մինչև 14 տարեկան և 55-ից բարձր բնակիչներին լքել քաղաքն այն պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը վճարի 150.000 սիրիական լիրայի չափով գումար (300 դոլար)»,- նշվում է թռուցիկների տեքստում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Հալեպի արևելյան հատվածում գտնվող գրոհայինները «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հանցակիցներն են: