Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հայտավորվել է թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղին, հայտնում է ակումբի կայքը:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Ֆեներբահչեի» դեմ խաղին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անգլիական ակումբի կազմում 21 ֆուտբոլիստներ մեկնել են Ստամբուլ, որտեղ նոյեմբերի 3-ին կկայանա «Ֆեներբահչեի» դեմ խաղը:
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ է հայտավորվում Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում: 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: