Այս գիշեր Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել հերթական ուժեղ երկրաշարժը։
Իտալիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ երկրակեղևի տատանումները զգացվել են նաև մայրաքաղաք Հռոմում:
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ, մինչդեռ դրա էպիկենտրոնը գտնվել է Մաչետա շրջանում:
Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չկան:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած 3 ամսվա ընթացքում Իտալիայի կենտրոնական հատվածում գրանցվել է 3 ուժեղ երկրաշարժ, որոնցից առաջինը (օգոստոսի 24-ին) խլել է մոտ 300 մարդու կյանք: Մինչդեռ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը դարձել է 1 մարդու մահվան և լուրջ ավերածությունների պատճառ: