ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիայի հետ բանակցություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքն ազատագրելու գործողությանն այդ երկրի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
Պենտագոնը հայտարարել է Ռաքքայի ազատագրմանը Թուրքիայի հնարավոր մասնակցության շուրջ տարվող բանակցությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք մտադիր ենք շուտով այնտեղ շարժվել այն ուժերով, որոնք կարող են շրջապատել Ռաքքան… և ի վերջո ազատագրել այն: Մենք շարունակում ենք Թուրքիայի հետ այդ հարցի, դրան երկրի հնարավոր մասնակցության բանակցությունները»,- ասել է Քարտերը, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ նա հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան մտադիր է սկսել ԻՊ-ի «մայրաքաղաք» Ռաքքայի ազատագրման գործողությունը «մի քանի շաբաթից»: Ինչպես ուրբաթ Քարտերի հետ բանակցությունների արդյունքներով հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, այդ գործողության ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ: