Փարիզի իշխանությունները ձեռնամուխ են եղել մետրոյի «Ստալինգրադ» կայարանի շրջանում միգրանտների տարերային ճամբարի տարհանմանը:
Փարիզում սկսվել Է միգրանտների տարերային ճամբարի տարհանումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանսպրես» գործակալությունը հայտնում Է, որ տարհանումն սկսվել Է ժամը 06:00-ին. մի քանի հարյուր ներգաղթյալներ իրենց իրերով հեռացել են ճամբարից ժանդարմերիայի ստորաբաժանումների ուղեկցությամբ: Գործողությունն ընթանում Է խաղաղ, առանց բախումների:
Նախատեսվում Է, որ օրվա ընթացքում ավտոբուսները տարհանվողներին կհասցնեն մայրաքաղաքային տարածաշրջանում փախստականների ընդունման տարբեր կենտրոններ:
Հոկտեմբերի 31-ին արդեն տեղեկացվել Էր ճամբարի տարհանման մասին, բայց հետո պարզվեց, որ ոստիկանությունը միգրանտների փաստաթղթերի ստուգում Էր անցկացնում:
Ճամբարում բնակվող միգրանտների թիվը գնահատվում Է 2,5-3 հազար: Նրանք հիմնականում Սուդանից, Էրիթրեայից, Սիրիայից եւ Աֆղանստանից սերվածներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: