Artsakhpress

Տնտեսական

ԱՀ և ՀՀ վարչապետների տիգրանակերտյան ասուլիսի հիմնական ուղերձները

Նոյեմբերի 5-ին ԱՀ կառավարության շենքում տեղի ունեցավ ԱՀ և ՀՀ կառավարությունների համատեղ խորհրդակցությունը, ինչպես նաև՝ Տիգրանակերտում՝ երկու վարչապետների համատեղ ասուլիսը, որը յուրահատուկ էր իր անմիջականությամբ և ուղերձներով:

ԱՀ և ՀՀ վարչապետների տիգրանակերտյան ասուլիսի հիմնական ուղերձները

ԱՀ և ՀՀ վարչապետների տիգրանակերտյան ասուլիսի հիմնական ուղերձները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը երկու վարչապետների պատասխանած հարցերից առանձնացրել է Արցախին վերաբերող մասերը, որոնք աբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


«Նախ՝ խորհրդանշական էր ասուլիսի վայրի ընտրությունը՝ պատմական Տիգրանակերտ և նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող ազատագրված տարածք, որտեղ վարչապետները եկան առաջնագծից: Ուղերձն ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարաններին:

Երկրորդ՝ Կարեն Կարապետյանը «ֆանտաստիկ ճիշտ, համարձակ և նորարարական» համարեց ԱՀ կառավարության քայլերը, որոնց արդյունքներն արտացոլված են վերջին 8-9 տարվա մակրոցուցանիշներում՝ ՀՆԱ-ի տարեկան մոտ 10 տոկոս աճով, այն էլ խիստ ռիսկային միջավայրում՝ որպեսհակամարտության գոտի:


Երրորդ՝ շարունակելով նախորդ միտքը՝ կարևոր էր նրանից լսել, որ ՀՀ-ի կառավարությունը Արցախից սովորելու բան ունի: ՀՀ վարչապետը նշեց, որ ուսումնասիրելու են Արցախի փորձը, որպեսզի ՀՀ-ում կիրառեն հաջողված մեխանիզմներն ու մոտեցումները: Նա նույնիսկ խորհրդակցության ժամանակ, ոգևորված Արցախի կառավարության մոտեցումներով ու հաջողություններով, կիսակատակ ասաց, որ պետք է ՀՀ պետբյուջեից հանել «աջակցություն ԼՂՀ-ին»տողը, քանի որ արդեն Արցախն է օգնում ՀՀ-ին: Այդ մտքի ամփոփումը նրա այն խոսքն էր ասուլիսում, որ «Արցախը Հայաստանի տնտեսության դրայվերն է»: Սա շատերի համար սառը ցնցուղ կարող է լինել, հատկապես նրանց, ովքեր պարբերաբար ասում են, որ Արցախը բեռ է ՀՀ-ի պետբյուջեի վրա, այնինչ իրականում, ինչպես Արայիկ Հարությունյանը բացատրեց, «միջպետական վարկ» կոչվածը ձևավորվում է գլխավորապես արցախյան տնտեսվարող սուբյեկտների՝ ՀՀ պետբյուջե վճարած մաքսերով: Հետևաբար, որքան զարգանում է Արցախի տնտեսությունը, այնքան աճում են ՀՀ մաքսերի և միջպետական վարկի ծավալները:

Չորրորդ՝ երկու վարչապետները շեշտադրեցին, որ ԱՀ և ՀՀ պետբյուջեներից զգալի միջոցներ են ուղղվելու առաջնագծի ամրացման ու զինվորների անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներին:


Հինգերորդ՝ կառավարությունների ղեկավարները բարձր փոխվստահություն ցուցադրեցին միմյանց հանդեպ: Արայիկ Հարությունյանը Կարեն Կարապետյանի նշանակումը և գործունեությունը լուսավոր կետ համարեց ողջ հայության համար և մեր ազգի ապագան ինչ-որ չափով պայմանավորեց հենց Կարապետյանի հաջողություններով: Իսկ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրենք ոչ միայն ընկերներ, այլ նաև՝ գաղափարակիցներ են տնտեսության զարգացման հարցում: Դա նշանակում է, որ երկու կառավարությունների փոխգործակցությունը նոր մակարդակի վրա է դրվում, և արդյունքները շուտով տեսանելի կլինեն:

Վեցերորդ՝ ԱՀ վարչապետը հայտարարեց, որ հունվարին «Ղարաբաղ տելեկոմ»-ը իջեցնելու է սակագները, ինչպես նաև, կառավարության պահանջով, հետևողական աշխատանք է տանում ծառայությունների որակի անընդհատ բարձրացման ուղղությամբ:

Յոթերորդ՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պետական կառավարման համակարգում կրճատումներ և լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում, որոնք կարող են լինել միայն նոր սահմանադրության ընդունումից հետո:

Ութերորդ՝ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե մինչև 1996թ. ՀՀ-ն ամեն կերպ աջակցում էր Արցախին և 1996-2008թթ.-ին աջակցության միակ ձևը միջպետական վարկի տրամադրումն էր, ապա 2008թ.-ից ՀՀ իշխանությունները բազմակողմանիորեն ուշադրության ներքո են պահում Արցախի զարգացումը՝ աջակցելով հնարավոր բոլոր ուղղություններում ու ծրագրերով: Հետևությունները թողնում եմ ՀՀ նախագահների պաշտոնավարման ժամանակագրությունն իմացողներին…

Իններորդ՝ շարունակելով սակագների թեման՝ Կարեն Կարապետյանը հանգամանալից բացատրեց գազի գնի նվազեցման մոտիվացիան և տնտեսական հիմքերը, որը դրական նորություն է թե՛ ՀՀ և թե՛ ԱՀ քաղաքացիների ու տնտեսվարողների համար:


Ասուլիսն ընթացել է ոչ միայն անմիջական ու ջերմ, այլ նաև՝ անկեղծ մթնոլորտում, ինչի պակասը հաճախակի է զգացվում քաղաքական դաշտում: Երկու վարչապետներն էլ իրենց բնույթով ու աշխատելաոճով աչքի են ընկնում անկեղծությամբ,որը, համոզված եմ, գնահատվում է և՛ լրագրողների, և՛ քաղաքացիների կողմից: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի այս այցը և երկու վարչապետների տիգրանակերտյան ասուլիսը իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման ու տնտեսական զարգացման վրա: Սպասե՛նք նորությունների ու բարեփոխումների… »:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search