Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլիոնի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Իտալիայի արտգործնախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱԳ նախարարին ուղեկցում էին փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:
Ջենտիլիոնին ծաղիկներ է դրել հուշարձանի եւ հավերժական կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: