ԱՄՆ քաղաքական համակարգը հնարավոր է դարձրել ոչ համակարգային թեկնածուի հաղթանակը, ըստ երեւույթին այն սկսելու է «հղկել» նոր նախագահին, ժամանակը ցույց կտա, թե Դոնալդ Թրամփը որքանով կկարողանա դիմադրել դրան, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Մեդվեդեւ․ ԱՄՆ քաղաքական համակարգը հնարավոր է դարձրել ոչ համակարգային թեկնածուի հաղթանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետի խոսքով ինքը տարբեր արձագանքներ է կարդացել ամերիկյան ընտրությունների մասին, որոնցում մասնավորապես ասվում է, որ Թրամփին հաջողվել է հաղթել համակարգը։ «Կարծում եմ, դա այդքան էլ այդպես չէ։ Ավելի ճիշտ՝ հենց քաղաքական համակարգն է նման հնարավորություն տվել նրան։ Ինչ վերաբերում է ապագային, ապա ամենայն հավանականությամբ այդ նույն քաղաքական համակարգը սկսելու է հղկել նոր նախագահին, բնականաբար ունենալով դրա համար բոլոր հնարավորությունները, քանի որ ԱՄՆ քաղաքական համակարգը շատ հզոր է։ Թե որքանով Թրամփին կհաջողվի դիմակայել դրան, որքանով նա կպահպանի այն առաջնայնությունները, որոնց մասին հայտնում էր իր ընտրարշավի ընթացքում, ժամանակը ցույց կտա»,- ասել է Մեդվեդեւը։