Մի խումբ մտավորականներ բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի հետ կապված բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին:
Բարերար Միքայել Արամյանցի առանձնատան հարցը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ առանձնատունն ընդգրկվել է մշակույթի նախարարության «նորահայտ պատմության ու մշակույթի հուշարձանների» ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում:
«Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարում եմ մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ առանձնատունն, իրականում, կարող է լինել շատ գրավիչ՝ զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից: «Կարծում եմ` այստեղ մենք անպայման մեր վերաբերմունքը պետք է ցույց տանք», - նշեց Կարապետյանը: